երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանում BMW-ն բախվել է երկաթե սյանը, կոտրել հենապատը և կողաշրջված հայտնվել բնակչի այգում

Երևանում BMW-ն բախվել է երկաթե սյանը, կոտրել հենապատը և կողաշրջված հայտնվել բնակչի այգում

Այսօր՝  ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 04։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե սյանը, ապա առաջ ընթացել ու բախվել բազալտե հենապատին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 40 շենքի բնակչի այգում՝ կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: