ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանում բեռնատարը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշների վրա

Երևանում բեռնատարը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշների վրա

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 80-ամյա Իաշվիլի Ջեմալին, իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի համընթաց գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշին և դրանց վրայով մոտ 25 մետր առաջ ընթացել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բեռնատարը բարձված է եղել օղիով, որը Արմավիրից տեղափոխվում էր Վրաստանի Հանրապետություն։

  • Կիսվել: