ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանում բարդի է տապալվել՝ վնասելով ավտոմեքենա

Երևանում բարդի է տապալվել՝ վնասելով ավտոմեքենա

Երևանում` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, կենսունակության ավարտին մոտ բարդի է տապալվել՝ վնասելով ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
«Կազմակերպության մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ կանաչ ֆոնդի մի մասը սպառել է իրեն, և կազմակերպության բոլոր աշխատանքները միտված են փողոցային տնկարկների դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: