կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում բախվել են Subaru-ն ու Mercedes-ը. վերջինս էլ մխրճվել է կայանված Daf բեռնատարի մեջ. կան վիրավորներ

Երևանում բախվել են Subaru-ն ու Mercedes-ը. վերջինս էլ մխրճվել է կայանված Daf բեռնատարի մեջ. կան վիրավորներ

 Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց,  բախվել են Mercedes և Subaru մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև  Mercedes-ը առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին կայանված  Daf մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ: Վթարի հետևանքով  2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարական հիվանդանոց:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյաի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:  

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: