կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում բախվել են Mercedes-ն ու Lada Largus-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են Mercedes-ն ու Lada Largus-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են 35-ամյա Վահան Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Հովհաննես Բաղդասարյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

  • Կիսվել: