հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Երևանում բախվել են BMW-ն ու ВАЗ 21134-ը. կա վիրավոր

Երևանում բախվել են BMW-ն ու ВАЗ 21134-ը. կա վիրավոր

Հունվարի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմանում Բաշինջաղյան 45 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արսեն Պետրոսյանի վարած  BMW մակնիշի և 25-ամյա Արսեն Գասպարյանի վարած ВАЗ 21134 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդներից Ա. Գասպարյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է Ա. Գասպարյանը․ նա չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ ստեղծելով BMW-ի վարորդի համար: 

 

նկար

  • Կիսվել: