երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների

Երևանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների

Երեւանում տարբեր հատվածներում քաղաքացիները ահնազանդության ակցիաներ են իրականացնում: Մասնավորապես, քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների։ Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան:

Բացի դրանից Դավթաշենում եւս ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը: «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»,-նշում են նրանք։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երեւանն ու Բաքուն։

  • Կիսվել: