ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում 28-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցուհուն

Երևանում 28-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցուհուն

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ  Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Այդ օրը՝ ժամը 13:00–ի սահմաններում, Երևանի բնակիչ, 28-ամյա Էրիկ Հ.-ն իր վարած Nissan  մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի և Արգավանդի Կենտրոնական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 29-ամյա Թերեզա Է.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի  ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: 

  • Կիսվել: