կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Երևանում 27-ամյա վարորդը «Փարվանա» ռեստորանի մոտ «Opel»-ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում

Երևանում 27-ամյա վարորդը «Փարվանա» ռեստորանի մոտ «Opel»-ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում

Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հարութ Եղոյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա։

  • Կիսվել: