հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի փոխքաղաքապետն ու վարչության պետն այցելել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Երևանի փոխքաղաքապետն ու վարչության պետն այցելել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են այցելել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը:

Կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետի տեղակալը նվերներ է հանձնել վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներին, ծանոթացել նրանց բուժման ընթացքին ու առողջություն մաղթել փոքրիկներին:

Գևորգ Սիմոնյանը տեսակցել է նաև Դեբեդ գետն ընկած փոքրիկ Արևին, հանձնել նվերներ, շնորհավորել տոնական օրվա առթիվ:

 

  • Կիսվել: