Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվել է 13.5 հա խոտածածկ տարածք
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 4-ին, ժամը 13։59-ին ահազանգ է ստացել, որ Երևանի էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։
Ինչպես Infoport.am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։25-ին։ Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվել է 13.5 հա խոտածածկ տարածք։