հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի մետրոպոլիտենի 42-ամյակի առթիվ քաղաքապետը մեդալներ և պատվոգրեր է հանձնել բազմափորձ աշխատակիցներին

Երևանի մետրոպոլիտենի 42-ամյակի առթիվ քաղաքապետը մեդալներ և պատվոգրեր է հանձնել բազմափորձ աշխատակիցներին

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն՝ մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնել համակարգի բազմափորձ աշխատակիցներին։

Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ պատասխանատու ու բարդություններով լի աշխատանքի համար:

Մետրոպոլիտենի 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել էլեկտրամեխանիկական ծառայության պետ Սամվել Մնացականյանն ու կոմունիկացիոն ենթակառուցվածքների ծառայության պետի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արթուր Սերոբյանը։

Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Սիրելի երևանցիներ,

Շնորհավորում եմ մեզ բոլորիս մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի մետրոպոլիտենի 42-րդ տարեդարձի առթիվ։

Շնորհակալություն եմ հայտնում ստորգետնյա թունելներում աշխատող մեր աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում՝ ուղևորների արագ, անխափան ու անվտանգ տեղափոխումն ապահովելու համար»:

 

  • Կիսվել: