կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանի գլխավոր ճարտարապետի փոխարեն՝ քաղաքապետի տեղակալ. նախագիծն ընդունվեց

Երևանի գլխավոր ճարտարապետի փոխարեն՝ քաղաքապետի տեղակալ. նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հաստիքը:

Նշենք, որ  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց քվեարկությամբ ստացավ 76 կողմ, 3 ձեռնպահ ձայներ:

Հավեենք նաև, որ նախագծով առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալների թիվը 1-ով ավելացնել՝ 4-ը դարձնել 5,և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը:

Գլխավոր ճարտարապետի գործառույթները կիրականացնի քաղաքապետի տեղակալը, որը կզբաղվւ այդ գործունեության համակարգմամբ:

  • Կիսվել: