կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի բժշկական կենտրոններից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Երևանի բժշկական կենտրոններից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Մարտի 20-ին, ժամը 02:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բժշկական կենտրոններից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մարտկոցների սենյակում (10,5 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։47-ին, մարվել՝ 03։04-ին։ Այրվել են մարտկոցներ (22 հատ)։

  • Կիսվել: