հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի ավագանու անդամը հրավիրել է իրավապահների ուշադրությունը

Երևանի ավագանու անդամը հրավիրել է իրավապահների ուշադրությունը

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ.

«Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը:
Երեկ հրապարակեցի այս պահին 12 պոլիկլինիկայի վերանորգման աշխատանքներից լուսանկարներ (տես նախորդ գրառումը), օգտատերերից մեկը փորձում էր համոզել, որ նախկինում էլ է վերանորոգվել տանիք և մեծ գումարներ են ծախսվել: Տեղադրում եմ 12 պոլիկլինիկայի լուսանկարները մինչև վերանորգումը և այդ օգտատիրոջ գրառումը որում նշված է մոտ 1200 քառակուսի մետր տանիք, սակայն պոլիկլինիկայի տանիքը մոտ 700 քառակուսի մետր է: Կարծում եմ արժե ուսումնասիրվել, այդ անճշտությունները:
Հատուկ շնորհակալություն այդ օգտատիրոջը ուսումնաաիրության առարկա դարձնելու համար»:

  • Կիսվել: