երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն

Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով: Այս մասին հայտնում է regionmonitor-ը:

Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթները, այդ թվում՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից:

Ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթները դադարեցվել էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով, իսկ նրանք, որոնք տոմսեր էին գնել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում փոխհատուցվելու էին:

  • Կիսվել: