հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Եվրամիությունը Կիևին մոտ 4 միլիարդ եվրո է փոխանցել ԱԹՍ-ներ գնելու համար

Եվրամիությունը Կիևին մոտ 4 միլիարդ եվրո է փոխանցել ԱԹՍ-ներ գնելու համար

Եվրահանձնաժողովը սկսել է Կիևին փոխանցել ԱԹՍ-ների գնման համար խոստացված 6 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով տրանշը. այսպես՝ այսօր փոխանցվել է առաջին 3,9 միլիարդը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
 
«Այսօր մենք հատկացնում ենք 3,9 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշը»,-գրել է նա:
Ըստ Ֆոն դեր Լյայենի՝ այդ միջոցները կուղղվեն անօդաչու թռչող սարքերի առաջատար տեխնոլոգիաներին՝ Ուկրաինայի պաշտպանությունը ամրապնդելու նպատակով։
 
Նա շեշտել է, որ մնացած միջոցները Կիևին կփոխանցվեն առաջիկա օրերին՝ ուկրաինական կողմի հայցերի մշակմանը զուգընթաց։
 
Նշենք, որ ծրագիրն Ուկրաինայի` ԵՄ-ի կողմից հաստատված վարկային ֆինանսավորման փաթեթի մի մասն է, որի ընդհանուր ծավալը կազմում է 90 միլիարդ եվրո, այն նախատեսված է 2026-2027 թվականների համար։

  • Կիսվել: