Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Թրամփի հրամանագիրն արգելափակվեց
ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ տարածքում ծնվածների քաղաքացիության սահմանափակման մասին հրամանագիրը։
Դատարանի որոշմամբ՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար, այդ թվում՝ անօրինական ներգաղթյալների և ժամանակավոր վիզա ունեցողների համար։



