ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը. տուժածներ չկան

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը. տուժածներ չկան

Հունվարի 24-ին, ժամը 16:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 3 մ)․ տուժածներ չկան:
 
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:
 

  • Կիսվել: