ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևան-Մոսկվա 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում

Երևան-Մոսկվա 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում

Այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Այս մասին InfoPort.am-ը տեղեկանում է ավիաընկերությունից:

«Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթն այլ՝ ավելի երկար երթուղով իրակացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։

Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան», - նշված է «Արմենիա» ավիաընկերության տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: