հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Երևան են բերվել առաջին փոշեկուլ մեքենաները

Երևան են բերվել առաջին փոշեկուլ մեքենաները

Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երեւանի պողոտաներն ու հիմնական փողոցները։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երեւանի պողոտաներն ու հիմնական փողոցները՝ օգնության հասնելով համայնքային հիմնարկի սանմաքրման մեր աշխատակիցներին։

Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ ԵԱՍՄ-ի պարկը շարունակում է համալրվել »,- մասնավորապես գրել է քաղաքապետը։

  • Կիսվել: