ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երբ թմրանյութերի մասին խոսում եք, ձեր 2-րդ, 3-րդ,4-րդ շարքերի պատգամավորները մի հատ բացասական թեստ կարա՞ն հրապարակեն, թե՞ չէ. Ալեքսանյանը՝ Գալստյանին

Երբ թմրանյութերի մասին խոսում եք, ձեր 2-րդ, 3-րդ,4-րդ շարքերի պատգամավորները մի հատ բացասական թեստ կարա՞ն հրապարակեն, թե՞ չէ. Ալեքսանյանը՝ Գալստյանին

«Քիչ առաջ մի քանի բնույթի ելույթներ հնչեցին, դրանցից մեկը կարելի էր անվանել՝ կլեպտոկրատիայի  մանիֆեստ, մյուսը՝ քաղաքական կարճատեսության ցցուն օրինակ, տիկին Գալստյան, Ձեր ելույթի մասին է առնվազն վերջինը»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Պնդում եք, որ թմրանյութի բացասական թեստ հանձնած պատգամավորը պետք է  մանդատը վայր դնի,  հետաքրքիր հարց է ծագում, եթե  բացասական թեստով պատգամավորը պետք է մանդատը վայր դնի,  ու ձեր ամբողջ խմբակցությունը մանդատը պահում է, վայր չի դնում, կարո՞ղ է մի բան կա՞: Վստահեցնում եմ՝ այս թեման ինչքան մեծացնեք՝  ձնագնդիի էֆեկտով շատ հետաքրքիր մի տեղ է գնալու ու շատ շուտով»,-նշեց նա ու նաև ընդգծեց.«Երբ թմրանյութերի մասին խոսում եք, ձեր 2-րդ, 3-րդ,4-րդ շարքերի պատգամավորները մի հատ բացասական թեստ կարա՞ն հրապարակեն, թե՞ չէ»:

«Թադևոս Ավետիսյանը հնչեցրեց կլեպտոկրատիայի մանիֆեստի մասին, մի հետաքրքիր բան է ասում՝  ավտոբուսի վարորդներն ասում են՝ առաջ սև փող էինք վերցրել, հիմա չենք վերցնում, աշխատավարձ բարձրացրեք: Դա նորմալ կարա համարվի մենակ երբ դու քո էությամբ կլեպտոկրատ ես, չի կարող նորմալ համարվի, որ պետավտոտեսուչը կաշառք  վերցնի, ասես լավ դե էլ չի վերցնի, արի աշխատավարձ բարձրացնենք: Դա  ամենատարրական կոռուպցիան է, համայնքային փողը մարդը գրպանում է, երեխաների մանկապարտեզի, սննդի փողը գրպանում է ու կապ չունի՝ այդ փողը սիրուն բանտիկով կանաչ դոլարներով է, թե 100 դրամանոց կոպեկներով:

Երբ նորմալացնում եք համայնքային ու պետական բյուջեի գրպանումը,  նշանակում է,որ ձեր քաղաքական  հավատամքը կլեպտոկրատիան է, ինչը թեև այդքան էլ մեծ նորություն չի»,-ընդգծեց նա:

«Ինչ վերաբերում է  Գյումրիի մասով, տիկին Կյուրեղյանն է հատկապես խոսում, որ այս կամ այն ղեկավարը ձերբակալված է, էլի կլեպտոմանիայի մանիֆեստի  մեջ է այդ ամեն ինչը, ստացում է՝  հանգամանքների կամ չգիտեմ ինչի բերումով,  դուք ում մասին խոսում եք, պաշտպանում եք, նրանք, սովորաբար, դատվում են կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու գործերով»,-ասաց ՔՊ պատգամավորը: 

  • Կիսվել: