կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով. Քերոբյան

Թարմ և լավ լուրեր կոռուպցիայի վերաբերյալ: Նման վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛1. Էկոնոմիկայի Նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։

2. Հայաստանը 17 կետով լավացրել է իր դիրքերը transparency international-ի կողմից վարվող Կոռուպցիայի ընկալման Ինդեքսում` տեղափոխվելով 77րդ տեղից 60րդ տեղը։

Այսօր էկոնոմիկայի նախարարության իմ գործընկերների հետ ժողովում շեշտել եմ, որ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն է մեր միջավայրում։ Դա, ի դեպ, Հայաստանի տարածաշրջանային ամենամեծ մրցակցային առավելություններից է՛՛։

  • Կիսվել: