Իրանցի պաշտոնյաները երկրից գումար են դուրս բերում․ մենք կվերադարձնենք այն իրանցի ժողովրդին․ ԱՄՆ ֆինանսների նախարար
Իրանցի պաշտոնյաները երկրից գումար են դուրս բերում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը։
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք տեսնում ենք փախուստներ բոլոր մակարդակներում։ Նրանք զգում են, թե ինչ է կատարվում, մենք գիտենք, թե որտեղ են նրանք ուղարկում իրենց գումարը։ Մենք կզբաղվենք դրանով և կվերադարձնենք այն իրանցի ժողովրդին»:


