Ավինյանն այցելել է Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն
Այցելել եմ Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին ու նոր նախաձեռնություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Աշխարհագրական տեղեկատվական համակարգին՝ GIS-ին, արդեն ծանոթ եք։ Այն օգնում է քաղաքի տվյալները ներկայացնել քարտեզների վրա, վերլուծել դրանք և հետևել աշխատանքների ընթացքին։
Կենտրոնում աշխատում են նաև այլ լուծումների վրա, որոնք քաղաքային ծառայություններից օգտվելը կդարձնեն ավելի պարզ ու հարմար։ Դրանց մասին շուտով կպատմենք՛՛,-նշել է նա։
Տեսանյութը՝ այստեղ:



