Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Իրանի Արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուիչ Էսմայիլ Բաղային, տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:
Բաղայիի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի, որովհետև դիվանագիտական քողի տակ նրանք միջամտել են Իրանի ներքին գործերին»:
Նշենք, որ նախօրեին Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Ընդգծվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի միջամտությունը:


