հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ֆինանսների նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Ֆինանսների նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ ալ Սուլայթինին:
 
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Կատարի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից է:
 
Նախարար Հովհաննիսյանը և դեսպան Մանսուր Աբդալլահ ալ Սուլայթինը քննարկել են  երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում գործարար կապերի ակտիվացման համար:
 
Ներկայումս երկու երկրների միջև նախատեսվում է խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում, ինչպես նաև ապահովել գիտելիքի ու փորձի փոխանակում էներգետիկայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և թվային տրանսֆորմացիայի ուղղություններով:

  • Կիսվել: