Աշխարհի տարբեր երկրներում կդիտվի բացառիկ լուսնային խավարում
Օգոստոսի 28-ին բնակիչները կկարողանան դիտել մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը սպասվող ամենատպավորիչ լուսնային խավարումը։ Այդ օրը Երկրի ստվերը կծածկի Լուսնի սկավառակի մինչև 96 տոկոսը՝ առաջացնելով բացառիկ խորը մասնակի լուսնային խավարում։ Խավարման գագաթնակետին Լուսնի միայն բարակ եզրն է մնալու Երկրի ամենամութ ստվերից դուրս, ինչի պատճառով այն կունենա գրեթե ամբողջությամբ կարմրավուն-նարնջագույն երանգ և կստեղծի այսպես կոչված «գրեթե արյունոտ Լուսնի» տեսարան։
Ի տարբերություն Արեգակի խավարման՝ լուսնային խավարումը լիովին անվտանգ է դիտել անզեն աչքով և հատուկ սարքավորումների կարիք չկա։ Բավական է պարզ երկինք և տեսանելի Լուսին։ Խավարումը տեսանելի կլինի Եվրոպայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, ինչպես նաև Արևմտյան Ասիայի որոշ հատվածներում։ Սակայն դրա տեսանելիությունը կտարբերվի՝ կախված դիտման վայրից։



