երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եկեք քննարկենք՝ սա ազգադավությու՞ն է, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

Եկեք քննարկենք՝ սա ազգադավությու՞ն է, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

«Հայոց լեզու, Պատմություն և Գրականություն առարկաները արդյոք պե՞տք է բուհական համակարգում պարտադիր լինեն»,-այսօր «Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին» թեմայով ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ այն նախաձեռնությանը, որով ցանկանում են Հայոց պատմություն, Հայոց լեզու և գրականություն առարկաները հանել բուհերից՝ որպես պարտադիր ուսուցման առարկաներ:

«Ինձ զարմացնում է, որ կան մարդիկ, որոնք այս հարցի պատասխանն ունեն։ Նույնիսկ զարմանում են, թե ինչպես կարելի է այդ հարցը քննարկել, մի՞թե այդ հարցի քննարկումն ինքնին ազգադավություն չէ։ Դե եկեք քննարկենք՝ սա ազգադավությու՞ն է, թե՞ ոչ: Ի՞նչ խնդիր ենք դնում մեր բուհական համակարգի առաջ, դնում ենք խնդիր, որ մեր բուհական համակարգը պետք է լինի մրցունակ, այսինքն՝ աշխարհի առաջատար բուհերի հետ պետք է մրցակից լինի»,-ասաց վարչապետը:

Նա ասաց, որ ինքն իսկապես չգիտի՝ արդյոք Հարվարդի համալսարանում անգլերենն ու ԱՄՆ-ի պատմությունը պարտադի՞ր առարկաներ են, թե՞ ոչ, կամ Քեմբրիջի համալսարանում անգլերենն ու Մեծ Բրիտանիայի պատմությունն արդյոք պարտադի՞ր են:

Փաշինյանն ասաց, որ եթե մեր բուհական համակարգը չի կարողանալու պատշաճ կերպով պատրաստել իր ուսանողներին, ապա ավելի լավ է «այդ գումարները որպես գրանտ տանք մեր դիմորդներին, ասենք՝ գնացեք, Օքսֆորդում սովորեք, քանի որ կամք չունենք՝ բա վարար մակարդակի կրթական հաստատություն պատրաստել, ունենալ և ձեզ առաջարկել»։

  • Կիսվել: