Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցն արդեն ունի բարձր ճնշմամբ կանոնավոր ջրամատակարարում
Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցն արդեն ունի բարձր ճնշմամբ կանոնավոր ջրամատակարարում:
«Այս փողոցի ջրի խնդիրը տարիների պատմություն ունի․ եղվարդցիները պարբերաբար բողոքում էին ջուր չունենալուց կամ ցածր ճնշումից: «Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասը տարածքն ուսումնասիրելուց հետո հայտնաբերեց պատճառներն ու վերացրեց դրանք։
Փոխվեցին փողոցի 1, 2, 6 շենքերի մուտքագծերը՝ ընդհանուր 100 գծամետր,
Վերացվեց 16 և 17 շենքերը սնող ջրագծի խցանումը:
Արդյունքում Երևանյան փողոցի 5-հարկանի 17 շենքեր ունեն առանց պոմպի 6 մթն. ճնշմամբ կանոնավոր ջրամատակարարում»,-նշված է «Վեեոլիա ջուր» ընկերության հաղորդագրության մեջ: