Դու ամենակարող Աստվածն ես. տարեց կինը՝ Փաշինյանին
Այսօր Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչներից մի տարեց կին, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. ՛՛Դու ամենակարող Աստվածն ես՛՛:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի բնակիչների հետ, հետևել շինարարական աշխատանքներին:
Տարեց կինը նաև ասաց, որ ցանկանում է, որ իր տունը հյուրատուն լինելու փոխարեն եկեղեցի դառնար, ինչին ի պատասխան՝ վարչապետը նշեց. ՛՛Ինչու՞, Ներքին Կարմիրաղբյուր գյուղում եկեղեցի չկա՞: Ինչո՞ւ պետք է բոլորը եկեղեցի լինի, հյուրատունն էլ է եկեղեցի, որ մարդիկ գալիս, իրենց լավ են զգում, դա եկեղեցի՞ չէ՛՛:


