Վթարային ջրանջատում Տավուշի մարզում հունիսի 30-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 30-ին ժամը 09:00-18:00 կդադարեցվի Տավուշի մարզի՝ Բերդ քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


