Դոնորական արյուն հանձնելու մարզային կետերը
Առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնը հայտնում է, որ մարզերում բնակվողները արյունատվություն կարող են կատարել հետևյալ կենտրոններում.
-Արմավիրի մարզային ԱՓԿ` ք. Արմավիր, Մ. Հերացու 10,
հեռ. 0237-2-06-72
-Լոռու մարզային ԱՓԿ՝ ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 2/42
հեռ. 0322- 4-30-53
-Գյումրիի ԱՓԿ՝ ք. Գյումրի, Մազմանյան 3ա,
հեռ. 0312-5-93-15
-Սյունիքի մարզային ԱՓԿ՝ ք. Գորիս, Օրբելյանների 5,
հեռ. 0284-2-20-00
-Հրազդանի մարզային ԱՓԿ՝ ք.Հրազդան, Ղուկասյան 40,
հեռ. 0223-2-33-91
Կենտրոնը խնդրում է քաղաքացիներին մոտենալ անձնագրով և մինչ ներկայանալը ծանոթանալ դոնորության հակացուցումներին։
Հ.Գ. Ովքեր կարող են հանդիսանալ դոնոր
ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐ, ՊԵՏՔ Է՝
-լինեն 18 և ավելի տարեկան
-կանայք պետք է ունենան առնվազն 53 կգ քաշ (դաշտանային ցիկլից անցած լինի 5 օր), տղամարդիկ՝ 63 կգ
-արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր՝ ըստ բժշկի որոշման,
-զարկերակը պետք է լինի 60-90 հարված րոպեում
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ՝
-օգտագործել են որոշ տեսակի դեղեր (օրինակ՝ հակաբիոտիկներ)
-վերջին 2 ամսում ունեցել են ալերգիկ դրսևորումներ
-ունեն 37 և ավելի բարձր ջերմություն
-ունեն վարակիչ հիվանդություններ
-վերջին 6 ամսում ենթարկվել են վիրահատության, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում
-ունեն սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, արյան հիվանդություններ
-վերջին 6 ամսում 1 ամսից ավելի գտնվել են ՀՀ-ից դուրս
-կատարել են որոշակի տեսակի պատվաստումներ
-այդ թվում նաև հղի և լակտացիոն շրջանում գտնվող կանայք
ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
-արյունատվության օրը չպետք է օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր,
-արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործել ոգելից խմիչքներ,
Արյունատվության համար պետք է ներկայանալ անձնագրով կամ զինվորական գրքույկով։


