Երբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Մարուքյան (տեսանյութ)
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև.
՛՛Այս թողարկման ընթացքում քննարկում ենք Երևանի կենտրոնացված զարգացման ազդեցությունը երկրի ընդհանուր համակարգի վրա։ Անդրադառնում ենք ընտրական մասնակցության հարցին և դրա ազդեցությանը ձևավորված իշխանության վրա։
Վերլուծում ենք Երևանի քաղաքային կառավարման մի շարք խնդիրներ՝ երթևեկության կազմակերպում, խցանումներ, ինչպես նաև շինարարական թույլտվությունների մեծ ծավալը (ավելի քան 20,000) և դրա հետևանքները։
Քննարկում ենք նաև կառավարման մոտեցումները և պատասխանատվության բաշխման խնդիրները։ Առանձին անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ տարբեր ծառայությունների և հնարավորությունների կենտրոնացումը Երևանում բերում է նրան, որ մարզերի բնակիչները հաճախ ստիպված են լինում տեղափոխվել կամ պարբերաբար այցելել մայրաքաղաք՛՛։
Մանրամասները՝ տեսանյութում.


