Դիմակների և անտիսեպտիկ միջոցների դեֆիցիտը շուտով կկարգավորվի․ վարչապետ
Այսօր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ երկրում ունենք որոշակի անհրաժեշտ ապրաքների դեֆիցիտ, մասնավորապես դիմակների և անտիսեպտիկ միջոցների։
«Պետք է փաստել, որ այդ խնդիրը կա ողջ աշխարհում»,- ասաց վարչապետը և հավելեց, որ կան գործարարներ, ովքեր պատրաստ են ներկրել դիմակներ, սակայն, քանի որ աշխարհում գների բարձրացում է տեղի ունեցել, մտավախություն ունենք, որ ներսում կմեղադրվեն սպոկուլյատիվ գնագոյացման մեջ․ «ՏՄՊՊՀ-ն աշխատում է: Մենք պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի, բայց ենթադրում ենք, որ նոր խմբաքանակ ստանալու դեպքում գների որոշակի բարձրացում կլինի, քանի որ այն ամբողջ աշխարհում է թանկացել»։
Ինչ վերաբերվում է անտիսեպտիկն միջոցներին, կառավարության ղեկավարը հայտնեց, որ արտադրողները հավաստիացրել են՝ առաջիկա օրերին շուկայի պահանջարկը կբավարարեն։


