շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Կապանում. թալանել են տեղի ամենահայտնի ոսկյա զարդերի խանութներից մեկը

Դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Կապանում. թալանել են տեղի ամենահայտնի ոսկյա զարդերի խանութներից մեկը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սաֆարյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրգործը հարուցվել է օգոստոսի 13-ին Կապանի բնակիչ Սյուզաննա Գ-ի ահազանգի փաստով։  Այդ օրը վերջինս ոստիկանություն ահազանգել է, որ ժամը 14։25-ի սահմաններում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում թիվ 1/Ա հասցեում գործող, իր անվամբ ԱՁ-ի ոսկյա զարդերի խանութ է մտել դիմակավորված անձը և զենքի նմանվող առարկայով խանութից հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր։ 

Ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչութան պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Մարգարյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Դավթյանը։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, զենքի նմանվող առարկան և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

  • Կիսվել: