Դիլիջանում Mercedes G-55–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Mercedes G-55 մակնիշի 08 GG 808 համարանիշի ավտոմեքենան, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։