շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիլիջանի ոլորանում հրդեհ է բռնկվել MAN բեռնատարում. Վարորդը Վրաստանի քաղաքացի է

Դիլիջանի ոլորանում հրդեհ է բռնկվել MAN բեռնատարում. Վարորդը Վրաստանի քաղաքացի է

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ Կամոյի փողոցում MAN մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդհեը բռնկվել է MAN մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում:

Մինչ հրշեջների ժամանումը նախ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Բարեբախտաբար տուժածներ չկան:

Կայքի տեղեկություններով վարորդը Վրաստանի քաղաքացի է:

  • Կիսվել: