հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը լուռ ակցիա է անցկացնում Երևանում

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը լուռ ակցիա է անցկացնում Երևանում

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը լուռ ակցիա է անցկացնում Երևանում` հաջակցություն Տավուշում բողոքի ակցիա իրականացնողների։

Մասնակից կանայք «Չարի վերջը մոտ է», «Հայաստանը մայրն է, մորը չեն հանձնում» գրվածքներով պաստառներով քայլում են Երեւանի փողոցներով։

Կանայք երթին մասնակցում են իրենց մանկահասակ երեխաների հետ։ Երթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով քայլում և զանգ հնչեցնելով` սթափության կոչ են անում մարդկանց։
 
Ի նշան բողոքի` նրանք փակել են իրենց բերանները կարմիր ինքնակպչուն ժապավեններով, որոնց վրա գրված է «Մի՛ լռիր»։

  • Կիսվել: