ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային

Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային

Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Վեստ Արմենիա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։ 

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Խաղի մեկնարկից արդեն երկու րոպե անց այս խաղում միակ գոլն իր ակտիվում գրանցեց Դուարտեն։

«Վեստ Արմենիան» 31 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արարատ-Արմենիան» այս խաղից հետո 65 միավորով երկրորդն է։

  • Կիսվել: