ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սյունիքի մարզում իրանական ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

Սյունիքի մարզում իրանական ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

Ապրիլի 27-ինч ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:
 
Ըստ նախնական տվյալների՝ կա երեք զոհ և վեց տուժած:
 
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

  • Կիսվել: