կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դիլիջանի ոլորաններում, Սպիտակի լեռնանցքում մառախուղ է

Դիլիջանի ոլորաններում, Սպիտակի լեռնանցքում մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել թույլ ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Եղեգնաձորի, Ստեփանավանի և Մեղրիի տարածաշրջաններում՝ թույլ անձրև։
 
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Սպիտակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: