շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դիլիջան քաղաքում ավտոմեքենա է այրվել

Դիլիջան քաղաքում ավտոմեքենա է այրվել

Մարտի 28-ին, ժամը 08։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում այրվում է ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:55-ին, մարվել՝ 08:58-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը․ տուժածներ չկան։

  • Կիսվել: