շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դիանա Գասպարյանը Իսի լե Մուլինոյի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Դիանա Գասպարյանը Իսի լե Մուլինոյի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ճանաչողական այցով Ֆրանսիայում էր: Համայնքի ղեկավարն այցելել է պետական գերատեսչություններ, ծանոթացել աշխատանքների կազմակերպման մոդելին: Հանդիպումներ են եղել Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի, սենատոր Պիեր Ուզուլիասի, Ֆրանսիայի քաղաքապետների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Լիսնարի, Նորմանդիա վարչական շրջանի Էր դեպարտամենտի ղեկավար Լորենս Բուսիեի, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեմի Բոլեգի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Իսի լե Մուլինոյի քաղաքապետի և փոխքաղաքապետներ Արթուր Խանջյանի և Քլեր Գիշարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղիների ընդլայնումը հատկապես զբոսաշրջության ոլորտում և «Խելացի քաղաքներ» համագործակցության պայմանագրի շրջանակում, որը հաստատվել էր 2019 թվականին:



Այցի ընթացքում քննարկվել են աշխատանքի կազմակերպման ֆրանսիական փորձի հնարավոր կիրառումը համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատանքները կազմակերպելիս, դրանց արդյունավետությունն ու հեռանկարները:

Այցը տեղի էր ունեցել «Ապագա կերտող անձանց հրավեր» ծրագրի շրջանակում, որի նպատակը մասնակցի ծանոթացումն է՝ ֆրանսիական գերատեսչությունների աշխատանքի մոդելին, նոր կապերի ստեղծումը՝ հետագա փոխգործակցության համար։

 

  • Կիսվել: