Աբխազիայում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի շրջանի Գալիի տարածքում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել։
Աբխազիայի դե ֆակտո Պետական անվտանգության ծառայության (СГБ) հաղորդմամբ, դե ֆակտո գերատեսչությունը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության հետ միասին բացահայտել է «պետական սահմանն ապօրինի հատելու հոսք», ինչի արդյունքում օտարերկրյա քաղաքացիների երկու խումբ է ձերբակալվել։
«Մեկ խմբում ընդգրկված են Թուրքիայի երկու քաղաքացիներ՝ 1997 թվականին ծնված Սելչուկ Գուրենը, որը, ըստ օպերատիվ տվյալների, միջազգային հետախուզման մեջ է Ինտերպոլի կողմից՝ նախկինում կատարված սպանության համար Թուրքիայում, և 2001 թվականին ծնված Դողան Բերսանը, որ նույնպես հետախուզվում է սպանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար», — ասված է հայտարարության մեջ։