չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դեսպան Փոլադյանը Էրբիլի, Դհոկի և Սուլեյմանիեի համալսարաններում հանդես կգա դասախոսություններով

Դեսպան Փոլադյանը Էրբիլի, Դհոկի և Սուլեյմանիեի համալսարաններում հանդես կգա դասախոսություններով

ՀՀ-ի և Իրաքյան Քուրդիստանի բուհերի միջև ձևավորվող համագործակցության շրջանակներում Իրաքյան Քուրդիստան է այցելել Մարոկկոյում և Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանը:

Այցի ընթացքում պրոֆեսոր Արշակ Փոլադյանը Էրբիլի, Դհոկի և Սուլեյմանիեի մի շարք համալսարաններում հանդես է գալու դասախոսություններով հայ-քրդական պատմական առնչությունների, Հայաստանում քրդագիտական ուսումնասիրությունների, քրդերի ծագման վերաբերյալ անտիկ և միջնադարյան աղբյուրների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Ս.թ. սեպտեմբերի 26-ին պրոֆեսոր Արշակ Փոլադյանը այցելել է Դհոկի համալսարան, համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության համար հանդես եկել դասախոսությամբ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Դեսպան Արշակ Փոլադյանին ընդունել է նաև Դհոկի նահանգապետ պարոն Ալի Թաթարը, որի ընթացքում քննարկվել են հայ-քրդական պատմական և ներկա առնչությունները, ՀՀ-ում քրդագիտական ուսումնասիրությունները, գիտակրթական համագործակցության խորացման հեռանկարները:

 

  • Կիսվել: