«Դեպքը եղել է լրիվ այլ կերպ». Պարզաանում է ֆուտբոլիստների պաշտպանը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքանի ֆուտբոլիսների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի մասին մանրամասներ է հայտնել միջադեպին մասնակից ֆուտբոլիստ եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը։ Նա մասվորապես, գրել է․
«Երեկվանից ամբողջ համացանցը հեղեղված է տեղեկատվությամբ, թե իբր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կատարել են խուլիգանություն ու ծեծի են ենթարկել ոստիկանների։
Վստահ եմ, որ եթե տվյալ տեղեկատվությունը տարածողները մի պահ մտածեին, թե ինչպես են խախտում Մալաքյանների անմեղության կանխավարկածը կամ իրենց գործողություններով` թերի եւ միակողմանի դեպքը ներկայացնելով ինչպիսի մեծ հարված են հասցնում Հայաստանի ազգային հավաքականին եւ առհասարակ հայկական ֆուտբոլին` կանգ կառնեին։
Որպես ֆուտբոլիստների պաշտպան, փաստում եմ, որ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված եւ թերի: Իրականում, եթե նույնիսկ հավատանք ոստիկանների` քրեական գործի շրջանակներում պնդումներին, դեպքը եղել է լրիվ այլ կերպ, սակայն հանրությանն է մատուցվում լրիվ այլ կերպ:
Կարծում եմ շուտով ականատես կլինեք հերքումների հենց տեղեկատվությունը տարածած պաշտոնական աղբյուրների կողմից:
Սակայն InfoPort.am-ի իրավապահ համակարգում աղբյուրները հաստատեցին շրջանառվող լուրերը, նշելով, որ միջադեպին մասնակցել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք բավականին անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ոստիկանների նկատմամբ։



