ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Դեպքից ժամեր անց Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունը տեսանյութ

Դեպքից ժամեր անց Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունը տեսանյութ

Հունիսի 24-ին, ժամը 3.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Իսակովի պողոտայի 39-ամյա մի բնակիչ:

Իրավապահները մեկնեցին հիվանդանոց, արձանագրեցին` որտեղից եւ ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկվեցին:

Բաժնի համայնքային ոստիկանների եւ ՊՊԾ գնդի ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում քիչ անց տեղեկություններ ստացվեցին, որ գիշերը, ժամը 3-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի հարակից այգում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Իսակովի պողոտայի 18-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը նույն օրն առավոտյան ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: