8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն. «Ականատես» դիտորդական առաքելություն
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ 8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն:
«Մեր դիտորդներն արձանագրել են արտակարգ դեպք 8/24 տեղամասի հարակից տարածքում։ Տեղի է ունեցել դանակահարություն։ Ականատեսը դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը և նյութերը փոխանցել է իրավապահ մարմիններին։ Դեռևս հնարավորություն չի եղել պարզել, թե արդյոք միջադեպը կապված է ընտրական գործընթացի հետ»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։


