կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Ոստիկանները ձերբակալել են Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդուն

Ոստիկանները ձերբակալել են Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդուն

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 26-ամյա և57-ամյա Գյումրի քաղաքի երկու բնակիչ:
 
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի ընթացքում 64-ամյա հարևանը դանակով հարվածներ է հասցրել 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։
 
Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։
 
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները կարճ ժամանակում 64-ամյա տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։
 
Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: